Նախ Գարեգին չի, Գարեգին հայրապետ ա․հոգևորականը՝ քաղաքացուն (տեսանյութ)

Նախ Գարեգին չի, Գարեգին հայրապետ ա․հոգևորականը՝ քաղաքացուն (տեսանյութ)
Երեկ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով։ Նախքան բողոքի ակցիայի սկսվելը և ակցիան առաջնորդող Հայր Կորյունի և Տեր Արմեն Քահանայի ժամանելը Սուրբ Աննա եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանան տարբեր զրույցներ ունեցավ ակցիայի մասնակիցների հետ՝ նրանց հնազանդության կոչեր անելով։ Քաղաքացիներից մեկին, ով ներկայացավ ինչպես նախկին զինվորական, Տեր Զենոնի հորդորները համոզիչ չթվացին, և արդյունքում կարճ բանավեճ տեղի ունեցավ․



-Ես պահեստազորի զինվորական եմ, սպա, ես չեմ վախենում որ ինձ նկարեն, դուք ինչի՞ց եք վախենում, Գարեգինի՞ց, մարդակե՞ր ա, թող ուտի, պրծնենք (Տեր Զենոնը չէր ցանկանում, որ իրենց ցրույցը նկարահանվեր)։



-Լսի, դու զինվորակա՞ն ես, եթե ինչ-որ մի բան ասում ես, խոսելով չի, փաստեր են պետք։



-Էդ ձեր ո՞ր մի ասածն ա փաստերով, ձեր հոգևորականներից ո՞ր մեկի ասածն ա փաստերով։



-Լավ, մենք իրար հետ ենք խոսում, ես էսքան ժամանակ քեզ ի՞նչ եմ ասել, որ փաստերով չի եղել, սպասի, խոսքդ մի փոխի։



-Ոչ մի քահանա իմ դեմ չի կանգնի ու ոչ Գարեգինին կպաշտպանի, ոչ էլ Եզրասին։



-Դու ճանաչո՞ւմ ես ինձ։



-Չէ։



-Բա ինչի՞ ես իմ մասին ըտենց խոսում։



-Որովհետև պաշտպանում եք։



-Իմ հայրապետն ա։



-Հետո՞, նախարարն էլ իմ նախարարան ա եղել, հրաման տվեց, ասեցի՝ չեմ կատարում։



-Ուրախ եմ քեզ համար։



**Մանրամասն՝ տեսանյութում։**