Եթե ՌԴ ու Ուկրաինան պատերազմեն, ապա ռուսները կապիտուլյացիայի կմատնեն ուկրաինական կողմին

Եթե ՌԴ ու Ուկրաինան պատերազմեն, ապա ռուսները կապիտուլյացիայի կմատնեն ուկրաինական կողմին
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ եթե Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմեն, ապա մի քանի օրում ռուսական զորքերը կապիտուլյացիայի կմատնեն ուկրաինական կողմին։ Այս մասին նախկին բարձրաստիճան պաշտոնյան ասել է գերմանական Die Wel[t](https://www.welt.de/politik/ausland/plus177091516/Rasmussen-Wichtig-dass-die-Tuerkei-Mitglied-der-Nato-bleibt.html) պարբերականի հետ զրույցի ընթացքում։



Այդուհանդերձ, Ռասմուսենը նկատել է, որ վերջին տարիներին ուկրաինական զինված ուժերի հզորությունը նկատելիորեն աճել է։ Նա նկատել է, որ Հյուսիս-Ատլանտյան դաշինքը պատրաստ է ռազմական արշավ սկսել Մոսկվայի դեմ, սակայն միշտ գերակա է այն մոտեցումը, որ պետք է խնդիրները կարգավորել դիվանագիտական ճանապարհով։



Ռասմուսենի հայտարարությունների մեջ ուշագրավ է այն, որ ՆԱՏՕ-ում երբեք դեմ չեն եղել, որպեսզի Ռուսաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, սակայն երբեք նման հայտ չեն ստացել Մոսկվայից։