Անգլիայի հավաքականի խաղացողը ռասիզմի մասին մտահոգություն է հայտնել

Անգլիայի հավաքականի խաղացողը ռասիզմի մասին մտահոգություն է հայտնել
Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գարետ Սաութգեյթը մեկնաբանել է հավաքականի մարզիկներից Դեննի Ռոուզի հայտարարությունը, որով նա խնդրել է իր հարազատներին չմեկնել Ռուսաստան այս տարվա Մունդիալի խաղերին՝ ռասիստական տրամադրությունների պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։



Գլխավոր մարզիչը մասնավորապես ասել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ Ռոուզն իր ընտանիքի հետ նման խոսակցություն է ունեցել։ Սաութգեյթը նաեւ ասել է, որ ռասիստական տրամադրությունների հետ կապված մտահոգությունների հետ կապված մարզիկն արտահայտվել է նաեւ թիմի ընդհանուր ժողովի ժամանակ։



Նա հավելել է, որ ազգային հավաքականը ամեն բան կանի, որպեսզի իր մարզիկներին պաշտպանի հնարավոր ռասիստական դրսեւորումներից։



«Որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի Ռուսաստանում։ Թերեւս Ռոուզը կանխազգացում է ունեցել, որ ինչ որ բան կարող է կատարվել իր ընտանիքի հետ եւ դա նրան կշեղի ֆուտբոլից։ Մենք հույս ունենք, որ ամեն բան լավ կլինի։ Մենք ամեն բան կքննարկենք, եթե ինչ որ բան տեղի ունենա։ Մենք ունենք մեր աջակիցների թիմը եւ պաշտոնական պրոտոկոլը»,- ամփոփել է Անգլիայի հավաքականի մարզիչը։