Ռուսաստանում զբաղված են ՄԻԱՎ դեմ բուժամիջոց մշակելու աշխատանքներով

Ռուսաստանում զբաղված են ՄԻԱՎ դեմ բուժամիջոց մշակելու աշխատանքներով
Ռուս գիտնականները նախատեսում են առաջիկա 5 տարվա ընթացքում մշակել ՄԻԱՎ վարակի դեմ բուժամիջոց։ Այս մասին հայտնում է «Известия» պարբերականը։



Ըստ հրապարակման, արդեն հաջորդ տարվա սկզբին կմեկնարկեն նախակլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Առաջին նախակլինիկական փորձարկումների արդյունքում հաստատվել է, որ մծակված բուժամիջոցի նախնական նյութը բացարձակապես անվտանգ է մարդու համար։



Նախակլինիկական փորձարկումների երկրորդ փուլում հիմնական ուշադրությունը կհատկացվի մշակված բուժամիջոցի նախնական նյութի ազդեցության արդյունավետության վրա։ Բուժանյութը հիմնականում արգելափակելու է CCR5 ռեցեպտորը եւ մեմբրանային սպիտակուցը, որով վիրուսը թափանցում է մարդու օրգանիզմ։



Ընդ որում, այն պացիենտները, որոնց մորտ արգելափակվելու է այդ ռեցեպտորը, չեն զգալու դրա բացակայությունը։ Գիտնականները նշել են, որ եթե հնարաոր լինի խաթարել մեմբրանային սպիտակուցի աշխատանքը, ապա վիրուսը այլեւս բազմանալու հնարավորություն չեն ունենա։ Հենց սրա վրա էլ առաջիկա հինգ տարիներին կենտրոնանալու են մասնագետները հերթական փորձարկումների փուլերում քայլ առ քայլ հասնելով բուժամիջոցի վերջնական տեսքին։