Կոտայքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետերը կազատվե՞ն աշխատանքից

Կոտայքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետերը կազատվե՞ն աշխատանքից
Մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետարանում կադրային փոփոխություններից հետո, Կոտայքի նորանշանակ մարզպետը կադրային փոփոխություններ կանի նաեւ մարզի սոցիալական աջակցության ծառայության ոլորտում։ Մասնավորապես, աշխատաքից կազատվեն բաժնի պետեր եւ աշխատակիցներ:



Մարզպետարանում մեզ ասացին, որ մարզպետը տարբեր համայնքների բնակիչներից բազմաթիվ դիմում- բողոքներ է ստացել, եւ այս պահին խորհրդակցության է հրավիրել մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետերին: Զանգահարեցինք Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, որտեղից մեզ ասացին, որ պետը տեղում չի, մարզպետարան է գնացել, դեռ չի եկել:



Թե ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը, եւ ովքե՞ր կազատվեն աշխատանքից, հարց ուղղեցինք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին. «Թուլ տվեք այս մասին չարտահայտվել, օրվա վերջում կլինեն որոշումներ, ընդուպ մինչեւ աշխատանքից ազատումներ, որի մասին ես հավուր պատշաճի կտեղեկացնեմ իմ ֆեյսբուքյան էջում»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը:



**Նելլի Կարապետյան**