Ջիգարխանյանի նախկին կինը դիմել է Պուտինին՝ նախկին ամուսնուն պատժելու խնդրանքով

Ջիգարխանյանի նախկին կինը դիմել է Պուտինին՝ նախկին ամուսնուն պատժելու խնդրանքով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով վերջինիս պատժել իր նախկին ամուսնուն՝ Արմեն Ջիգարխանյանին այն բանի համար, որ նա անվայել արտահայտություններ, զրպարտանք եւ վիրավորական խոսքեր է թույլ տվել իր հասցեին: Այս մասին հայտնում է KP.ru-ն:



Նշվում է, որ Վիտալինայի փաստաբանները նամակ են գրել Վլադիմիր Պուտինին այն բանից հետո, երբ Ջիգարխանյանի օգնականները դիմել են Ռուսաստանի կառավարությանը։



Ի տարբերություն Վիտալինայի` Ջիգարխանյանի պաշտպանները խնդրել են արգելել ԶԼՄ-ներին նրանց ընտանեկան դրամայի մասին նյութեր հրապարակել, քանի որ ընկերների կարծիքով, հենց դրանք են տարեց ռեժիսորին հասցրել հիվանդանոց։ Վիտալինայի նամակում հարցադրում կա ուղղված Ռուսաստանի նախագահին առ այն, թե արդյոք ՌԴ սահմանադրությունում գոյություն ունի՞ այնպիսի հոդված, որը թույլ է տալիս ժողովրդական արտիստներին ամեն կերպ վիրավորել և նվաստացնել մարդկանց, որոնք կարգավիճակով ավելի ցածր են։



Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանի ընկերներից Արթուր Սողոմոնյանը վերջերս հայտարարել էր, որ արտիստը ներկայումս գտնվում է սանատորիայում եւ անցնում է բուժկազդուրիչ պրոցեդուրաների կուրս: