Աֆղանստանում ուժայինները մոտ 300 գրոհային են ոչնչացրել

Աֆղանստանում ուժայինները մոտ 300 գրոհային են ոչնչացրել
Աֆղանստանում ուժայինները ոչնչացրել են մոտ 300 գրոհայինի, որոնք պատկանել են «Թալիբան» ահաբեկչական ծայրահեղական խմբավորմանը։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։



Ըստ հրապարակման, ուժայինների կողմից նախաձեռնված հակաահաբեկչական հատուկ գործողությունն իրականացվել է Ֆարահ նահանգում։ Ուժայինների շրջանում կա 15 զինվորական զոհ եւ 10 ոստիկան։ Նշենք, որ նախօրեին թալիբները Ֆարահում սկսել էին ակտիվ ռազմական գործողությունների դիմել, ինչն էլ կենտրոնական իշխանություններին ստիպել էր կտրուկ հակաահաբեկչական ռազմական գործողությունների դիմել։



Tolo News-ը նաեւ հաղորդել էր, որ գրոհայիններին չի հաջողվել որեւէ կառավարական հաստատություն գրավել։ Աղֆանստանում ՆԱՏՕ-ի զորակազմի հրամանատարությունն էլ իր հերթին է հայտարարել, որ աֆղանական իշխանություններին հակաահաբեկչական գործողություններում աջակցել են ամերիկյան զինվորականները։