Դիմահարդարման միտումները Կաննի կինոփառատոնում․ լուսանկարներ

Դիմահարդարման միտումները Կաննի կինոփառատոնում․ լուսանկարներ
Այս տարի Կաննի ամենամյա կինոփառատոնը, արդեն 71-րդ անգամ հյուրընկալեց համաշխարհային կինոյի ամենապայծառ աստղերին։



Մի քանի կարևոր իրադարձություններ կան, որոնց ժամանակ աշխարհի ուշադրությունը սևեռվում է հեռուստաէկրաններին՝ տարվա նորաձևության միտումները դուրս բերելու, «ինչ հագնել» ու «ինչպես շպարվել» հարցերին ամբողջական պատասխան ստանալու համար։ Կաննի փառատոնը դրանցից մեկն է։



Այս տարվա դիմահարդարման թրենդերը, կարծես, տանում են դեպի ավելի զուսպ ու կանացի շպարի, այնպիսին ի ինչպիսին Պենելոպե Կրուզի ու Բելլա Հադիդի դիմահարդարումն էր։ Մաշկագույն ու նուրբ վարդագույն երանգները առավել տարածված են եղել։



Իհարկե, արդիական է եղել նաև այնպիսի դասական լուծումն, ինչպիսին է կարմիր շրթներկը՝ համադրված նուրբ ընդգծված աչքերի հետ, ինչպիսին Ջուլիանա Մուրի կերպարում։



Յուրահատուկ դիմահարդարմամբ ու վարսահարդարմամբ է ներկայացել Քրիստեն Սթյուարդը։ Նրա փայլուն smoky eyes դիմահարդարումն իրոք, աչքի է ընկել մյուս դերասանուհիների նուրբ կերպարների ֆոնին։



Լուսանկարները՝ Getty Images