Ադելն իր երեսնամյակը տոնել է «Տիտանիկ» ֆիլմի ոճի փարթիով

Ադելն իր երեսնամյակը տոնել է «Տիտանիկ» ֆիլմի ոճի փարթիով
Աշխարհահռչակ երգչուհի Ադելը իր ծննդյան երեսնամյակը տոնել է «Տիտանիկ» հանրահայտ ֆիլմի մոտիվներով կազմակերպված խնջույքով: Խնջույքից երեք լուսանկար է նա հրապարակել իր Instagram-ի էջում, որտեղ նա մարմնավորել է Քեյթ Ուինսլեթի մարմնավորած Rose DeWitt Bukater-ին: Այս մասին գրում է Mashable-ը: Ադելն այդպես փորձել է նաեւ իր հարգանքի տուրքը մատուցել Ջեյմս Քեմերոնին եւ ասել, որ հանդիսանում է ֆիլմի երկրպագուներից մեկը: Ադելը նաեւ անկեղծացել է՝ ասելով, որ կյանքի առաջին երեսնամյակին եղել է օրհնված, սակայն չգիտի, թե ինչ կանի հաջորդ երեսնամյակին: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին եւ ընկերներին այդ տոնն իրեն պարգեւելու համար: