ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ նավատորմը վերստեղծվում է ռուսների դիմակայելու համար

ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ նավատորմը վերստեղծվում է ռուսների դիմակայելու համար
ԱՄՆ ավիակիր ռազմանավի նախկին հրամանատար Բրայան Մաքգրեյտը հայտարարել է, որ երկրորդ նավատորմը, որը վերստեղծվելու է ամերիկյան ռազմածովային ուժերի համակարգում, ունենալու է Ատլանտյան օվկիանոսի ջրերում ռուսներին դիմակայելու հատուկ առաքելությունը: Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը: Այդ քայլով, ըստ ամերիկացի բարձրաստիճան ծովայինի, ԱՄՆ-ն փորձում է ցույց տալ, որ Հյուսիսային Ատլանտիկայում գործելու է ավելի համոզիչ եւ զորեղ կերպով: Մաքգրեյտը նաեւ ասել է, որ ռուսական սուզանավերը կարող են էապես խանգարել ՆԱՏՕ-ին՝ դաշնակիցներին օգնության հասնելու համար իր ուժերի տեղակայման գործում: