Անթալիայից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սոչիում

Անթալիայից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սոչիում
Թուրքական Անթալիայից Սանկտ Պետերբուրգ ուղեւորվող ինքնաթիռը չպլանավորված արտակարգ վայրէջք է կատարել Սոչի քաղաքում: Ինքնաթիռը պատկանում է «Россия» ավիաընկերությանը: Վայրէջքի պատճառը եղել է այն, որ օդանավում գտնված երեխաներից մեկը իրեն վատ է զգացել: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, իրեն վատ զգացած երեխան ծնողների հետ լքել է ինքնաթիռը վայրէջքից հետո: Կանգ առը տեւել է մեկ ժամ, որից հետո արդեն ինքնաթիռը նորից օդ է բարձրացել եւ շարունակել թռիչքը: