Միացյալ Նահանգները արգելել է Ուկրաինային օգտագործել javelin հրթիռային համալիրները

Միացյալ Նահանգները արգելել է Ուկրաինային օգտագործել javelin հրթիռային համալիրները
Միացյալ Նահանգները արգելել է Ուկրաինային Դոնբասում օգտագործել վերջինիս մատակարարած Javelin հրթիռային համալիրը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ժամանակավորապես գրավված տարածքների հարցերով զբաղվող նախարարության ղեկավարի տեղակալ Գեորգի Տուկան: Ուկրաինական «Прямой» հեռուստաընկերության եթերում Տուկան ասել է, որ մատակարարման հիմքում հենց այդ նախապայմանն է եղել: Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ այդ արգելքն իհարկե կարող է նաեւ հանվել, սակայն խոսքը երկու-երեք համալիրի մասին է: