Ալեքսեյ Նավալնին հաջողություն է մաղթել Հայ ժողովրդին եւ հեգնել ՀՀԿ-ական պատգամավորներին

Ալեքսեյ Նավալնին հաջողություն է մաղթել Հայ ժողովրդին եւ հեգնել ՀՀԿ-ական պատգամավորներին
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր անձնական կայքում հրապարակել է նոր տեսանյութ, որտեղ անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական վերջին օրերի զարգացումներին: Նավալնին հույս է հայտնել, որ հայ ժողովուրդն ի վերջո հաղթանակ կտանի և դա օրինակ կլինի նաև ռուսների համար:



Իր խոսքում Նավալնին ընդգծել է հայ ցուցարարների համառությունը, ովքեր չնայած այն բանին, որ ՀՀԿ պատգամավորները դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, դուրս եկան փողոց և ստիպեցին հայտարարել, որ աջակցելու են ընդդիմության և ամբողջ ժողովրդի թեկնածուին: