Ռուսաստանը կողմ է, որպեսզի Հայաստանում ներքին խնդիրները լուծվեն Սահմանադրության հիման վրա

Ռուսաստանը կողմ է, որպեսզի Հայաստանում ներքին խնդիրները լուծվեն Սահմանադրության հիման վրա
Ռուսաստանը կողմ է, որպեսզի եղբայրական Հայաստանում ստեղծված խնդիրները լուծվեն Սահմանադրության հիման վրա, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հերթական անգամ անդրադառնալով Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամին եւ դրա լուծման ուղիներին: Այս մասին տեղեկացնում է TACC լրատվական գործակալությունը: Զախարովան նաեւ հավելել է, որ երկկողմ հարաբերությունների բնագավառներն անխուսափելիորեն ուղղված են Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ինտեգրացիոն համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: