Հարձակման է ենթարկվել Աթենքի ֆրանսիական դեսպանատունը

Հարձակման է ենթարկվել Աթենքի ֆրանսիական դեսպանատունը
«Ռուբիկոն» անարխիստական խմբավորման ներկայացուցիչները վանդալիստական գործողություն են իրականացրել` հարձակում գործելով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գտնվող ֆրանսիական դեսպանատան վրա: Արձագանքելով Ֆրանսիայի օդուժի` Սիրիայի հրթիռակոծմանը, որը տեղի ունեցավ շաբաթներ առաջ, այս խմբավորման ներկայացուցիչները կարմիր ներկ են լցրել դեսպանատան վրա: Այս մասին հայտնում է RT-ն: Հարձակումն իրականացնողներից մեկի ձերբակալել են, մյուսներին հաջողվել է փախուստի դիմել եւ թաքնվել: Այս խմբավորման ներկայացուցիչները նույն արարքն իրականացրել են հարձակում գործելով նաեւ Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: