Տորոնտոյում հայազգի վարորդը վրաերթի է ենթարկել մարդկանց. կան տասնյակ զոհեր

Տորոնտոյում հայազգի վարորդը վրաերթի է ենթարկել մարդկանց. կան տասնյակ զոհեր
Կանադայի Տորոնտո քաղաքում 25-ամյա հայազգի Ալեք Մինասյանն ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներին: Զոհվել է 10 մարդ, 15-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է BBC-ն: Արարքի պատճառները հայտնի չեն: Ալեք Մինասյանը ձերբակալվել է: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն տեղի ունեցածն անվանել է որպես ողբերգական եւ դաժան հարձակում:



Քաղաքի ոստիկանապետը հայտարարել է, որ հարձակումը կարծես թե նախապես ծրագրված է եղել: Հետաքննությունը շարունակվում է: Հայտնի է, որ Մինասյանը ոչ մի խմբավորման հետ կապ չի ունեցել: Վերջինս բնակվում է Օնտարիո շրջանի Ռիչմոնդ-Հիլ քաղաքում: