Հայաստանում բողոքի ցույցերի հետևում աշխարհաքաղաքականություն չկա. Թոմաս դե Վաալ

Հայաստանում բողոքի ցույցերի հետևում աշխարհաքաղաքականություն չկա. Թոմաս դե Վաալ
«Երբ որեւէ մի հետսովետական երկրում, որը դաշնակից է Ռուսաստանին, գահընկեց է անում իր առաջնորդին փողոցային պայքարի արդյունքում, վերլուծաբանները Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա աշխարհաքաղաքական եզրահանգումներ են կատարում»,- գրում է հայտնի փորձագետ, Carnegie Endowment for International Peace-ի գիտաշխատող Թոմաս դե Վաալը` հեղինակավոր Foreign Policy-ում:



Հոդվածագիրը գրում է, սակայն երբեմն, ինչպես եղավ Հայաստանի պարագայում վերջին օրերի բողոքի ակցիաների ժամանակ, որը հանգեցրեց կառավարության հրաժարականին, նման բողոքները զուտ դժգոհությամբ հարուցված բողոքներ էին: Դե Վաալը կարծում է, որ Հայաստանում այդպիսով չի կարելի աշխարհաքաղաքական փոփոխությունների սպասել: Սարգսյանի ռեժիմը քանդվեց, քանի որ, ըստ փորձագետի, սետսովետական համակարգերն այնքան էլ ամուր չեն, որքան կարող են թվալ առաջին հայացքից: Հոդվածում անդրադարձ կա նաեւ 2014-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարության մասին, որ ինքը իր պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո հեռանալու է քաղաքական ասպարեզից, անդրադարձել ներքին խնդիրներին: