Աֆղանստանում օտարերկրյա ռազմական մեքենան մահացու վրաերթի է ենթարկել դպրոցական աղջկա

Աֆղանստանում օտարերկրյա ռազմական մեքենան մահացու վրաերթի է ենթարկել դպրոցական աղջկա
Աֆղանստանում օտարերկյա ռազմական շարասյան ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել դպրոցական աղջկա: Այս մասին հայտնում է TOLOnews-ը: Հաղորդվում է, որ ավտոշարասյունը ուղեւորվելիս է եղել օդանավակայան, երբ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, որն առաջ է բերել տեղացիների զայրույթը, քանի որ տեղի ոստիկանությունը չի կանգնեցրել շարասյանը: Ականատեսները հայտարարել են, որ շարասյունը սխալ է ընթացել, իսկ դեպքի վայրում արդեն ոստիկանություն հրազենային կրակ է բացել տեղացիների վրա: Մի քանի հոգի ձերբակալվել են: Ներկայումս ճշտվում են դեպքի մանրամասները: