Ֆրանսիայի նախագահը կոշտ հայտարարություն է արել ԱՄՆ մաքսային նոր քաղաքականության վերաբերյալ

Ֆրանսիայի նախագահը կոշտ հայտարարություն է արել ԱՄՆ մաքսային նոր քաղաքականության վերաբերյալ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող պողպատի եւ ալյումինի հանդեպ ԱՄՆ կիրառած նոր մաքսային քաղաքականությունը հիշեցնում է առեւտրային պատերազմ: Այս մասին հայտնում է Fox News-ը: Մակրոնը նաեւ հույս է հայտնել, որ մայիսի 1-ից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր մաքսերը չի կիրառի ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող պողպատի եւ ալյումինի հանդեպ: Մակրոնը հիշեցրել է, որ դաշնակիցները իրար դեմ առեւտրային պատերազմներ չեն վարում: