ԱՄՆ արդարադատության նախարարությունը կանխարգելիչ միջոցների է դիմում ընդդեմ նախագահ Թրամփի

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կանխարգելիչ միջոցների է դիմում ընդդեմ նախագահ Թրամփի
ԱՄՆ Գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնը հայտարարել է, որ ինքը որեւէ առնչություն չունի ռուսական միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ղեկավարած հետաքննության կամ փաստաբան Մայքլ Կոենի դեմ իրականացվող քննության հետ: Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը, հավելելով, որ նման հայտարարություն Ռոզենշտեյնն արել է ապրիլի 19-ին, Սպիտակ տանը` նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպման ժամանակ:



Պարբերականը մանրամասնում է, որ այդպիսով ԱՄՆ Արդարադատության նախարարությունը փորձում է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել նախագահ Դոնալդ Թրամփի, քանի որ վերջինս մտադրություն ունի պաշտոնանկ անել կամ Ռոզենշտեյնին կամ Ռոբերտ Մյուլլերին: Հաղորդվում է նաեւ, որ այդ հանդիպումից հետո Թրամփը ասել է խորհրդականներին, որ այս պահին կարիք չկա որեւէ մեկին պաշտոնանկ անելու, հատկապես որ պաշտոնանկությունը կենթադրի հետաքննության երկարաձգում: