Ոստիկանները ուժ գործադրեցին ցուցարարների նկատմամբ

Ոստիկանները ուժ գործադրեցին ցուցարարների նկատմամբ
Այսօր ցուցարարները փակել էին Գրիգոր Լուսավորիչ փողոցը։ Ոստիկանները եկան, հեռացրին պատնեշները, բռնություն գործադրեցին քաղաքացիների նկատմամբ, 1 հոգու բերման ենթարկեցին, սակայն ցուցարարները փակած պահեցին փողոցը մինչեւ Նիկոլ Փաշինյանի ժամանելը։