Աստղագուշակ ապրիլի 18-ի համար

Աստղագուշակ ապրիլի 18-ի համար
**Խոյ**.  Օրը նպատակահարմար չէ լայնածավալ նախագծերի շուրջ աշխատելու, մի շարք սկզբունքային հարցեր քննարկելու համար: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ: Հարազատները չափազանց խստապահանջ կլինեն: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողոությունը կարող է փոքր-ինչ վատանալ:



**Ցուլ:** Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Բարեհաջող օր է սպասվում: Այսօր շատ կարևոր է չշտապել: Հապճեպ կայացրած որոշումները սխալների կհանգեցնեն, իսկ հետագայում դրանց շտկումը շատ ժամանակ կպահանջի:Հնարավորություն կունենաք հաշտեցնել նախկինում գժտված հարազատներին, վերականգնել ընդհատված որոշ հարաբերություններ:



**Երկվորյակներ. **Բարեհաջող օր է աշխատանքը փոխելու ձեր ծրագրերի քննարկման, ինչպես նաև նոր գործընկերների հետ համագործակցության համար: Ֆինանսական հարցերում պատկերը,միանշանակ, կգոհացնի: Անձնական կյանքում ևս ամեն բան լավ է: Հրաշալի օր է զգացմունքները խոստովանելու, սիրելիի հետ անկեղծ զրույց ունենալու համար:



**Խեցգետին**:Այսօր ձեր օրն է, ամեն ինչ կստացվի, իսկ որոշ գործեր պարզապես հիանալի ընթացք կստանան: Տրամադրությունը կփչացնեն մանր խնդիրները, որոնք օրվա մեջ շատ կլինեն: Թեև կփորձեք արտաքին հանգստություն պահպանել, ձեր վրդովմունքը հարազատների աչքից չի վրիպի: Ցանկանալով պարզել, թե բանն ինչում է, նրանք ավելի կբարդացնեն իրավիճակը:



**Առյուծ**: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Հնարավորինս խուսափեք կարևոր ֆինանսական հարցեր լուծելուց: Աշխատեք խոշոր կանխիկ գումար ձեզ մոտ չունենալ: Օրվա մնացած մասը բավականին հանգիստ կանցնի, քանզի դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Այսօր կարող եք ապավինել մտերիմների փոխըմբռնմանն ու աջակցությանը:



**Կույս:** Առավել դժվար է նրանց համար, ովքեր այսօր կազմած բազում ծրագրեր ունեն: Անգամ ամենապարզ հարցերը շատ ժամանակ կխլեն: Նրանք, ում հետ հանդիպում ունեք, կուշանան: Ճշտապահությամբ դուք ևս այսօր չեք փայլի: Փորձեք չհուզվել և անտեղի խուճապի չմատնվել: Օրվա մեջ նյարդերը տեղի կտան, կփչացնեք թե՛ ձեր և թե՛ մտերիմների տրամադրությունը:



**Կշեռք:** Հաջողությունները հեշտությամբ չեն տրվում, սակայն, ջանքեր չխնայելու դեպքում, կստանաք այն ամենն, ինչ ուզում եք: Այսօր հնարավորություն կընձեռնվի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, ովքեր կօգնեն մասնագիտության մեջ կայանալու հարցերում: Հնարավոր են դրական, նշանակալի փոփոխություններ: Ուշադիր եղեք ձեր ներքին ձայնին, ասօր այն ձեզ չի խաբի: Հրաշալի օր է իմիջի փոփոխման հարցերով զբաղվելու համար:



**Կարիճ:** Օրվա առաջին կեսին որոշ խճճված հարցեր կնյարդայնացնեն: Զգոն եղեք այն մարդկանց հետ, որոնցից է կախված ձեր կարիերայի հետագա զարգացումը: Անձնական հարցերում ներդաշնակ մթնոլորտ է: Մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք, մոտ ապագայում, կարող են շատ ռոմանտիկ շարունակություն ունենալ:



**Աղեղնավոր:** Բոլոր կարևոր գործերը ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսին, քանզի, հենց այդ ժամանակ, ձեր աշխատունակությունը բարձր կլինի: Հաճելի տեղեկություններ կստանաք: Հնարավոր է հանդիպեք նրան, ում վերջին շրջանում շատ եք կարոտել: Ընտանիք կազմած Աղեղնավորներին կհաջողվի հարթել տարաձայնությունները և հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների հետ:



**Այծեղջյուր:** Դժվարություններ անխոս կլինեն, բայց հավատացեք, որ՝ հաղթահարելի: Աջակցության պակաս չեք զգա: Մի կողմ դրեք բոլոր կասկածները, դեն նետեք մռայլ մտքերը և գործի անցեք: Կարող եք խոշոր գնումներ անել, ինչպես նաև որոշումներ կայացնել լուրջ ներդրումներ կատարելու շուրջ:Սիրային ժամադրությունների համար բարենպաստ օր է:



**Ջրհոս:** Այսօր որքան քիչ ռիսկի դիմեք, այնքան ավելի լավ : Զերծ մնացեք արկածախնդրությունից: Ցանկացած դժվարության դեպքում դիմեք ընկերներին, կամ հարազատներին: Վերջիններս, ձեզ օգնելու հարցում, միշտ են պատրաստակամ: Հրաշալի օր է ռոմանտիկ ճամփորդություններ ծրագրելու համար: Ցանկացած փոփոխություն դրական կազդի տրամադրության վրա:



**Ձկներ**: Բոլոր առումներով բարեհահաջող օր է: Աշխատանքում հեշտությամբ հաջողությունների կհասնեք , արագ կկողմնորոշվեք ճիշտ որոշումներ կայացնելու հարցում: Թշնամիները կջանան ամեն կերպ թաքցնել նախանձը: Բարեբախտաբար, ձեզ վնասելու փորձեր չեն անի: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ: Երեխաների հետ հնարավորինս շատ զբաղվեք և հիշեք, նրանք միշտ ձեր ուշադրության ու աջակցության կարիքն ունեն: