Թանկագին կանայք. տղամարդիկ ընկնում են վարկերի տակ

Թանկագին կանայք. տղամարդիկ ընկնում են վարկերի տակ
Գարնանային գեղեցիկ տոնի նախօրյակին Ռուսաստանում միկրոֆինանսական կազմակերպություններից տղամարդիկ ավելի քան 220 հազար վարկ են վերցրել` նվերներ գնելու նպատակով, տեղեկացնում է Gazeta.ru-ն, հղում կատարելով «Ընտանեկան փողեր» կազմակերպության վիճակագրությանը:



Անցկացված հարցման արդյունքներով` «նվեր» անվանական կատեգորիայով վարկառուների 98 տոկոսը 30-45 տարեկան տղամարդիկ են: Նրանց 50 տոկոսը նշել է, որ վարկ է վերցնում կնոջ համար նվեր գնելու նպատակով: Քիչ չեն նաև զոքանչին սիրող տղամարդիկ` 20 տոկոս: Դուստրերին և թոռնուհիներին ուրախացնելու նպատակով վարկ է վերցրել 15, իսկ տատիկներին` 10 տոկոսը: Հարցվածների միայն 5 տոկոսն է խոստովանել, որ նվեր է գնելու սիրուհու համար: