Ռուսական նորագույն ինքնաթիռներն իրենց կրակային համակարգերը կփորձարկեն Սիրիայում

Ռուսական նորագույն ինքնաթիռներն իրենց կրակային համակարգերը կփորձարկեն Սիրիայում
ՌԴ Պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկի թոփ մենեջերև և զինվորական ղեկավար օրգանների աղբյուրտ «Կոմերսանտի» հետ զրույցում հաստատել են 5-րդ Су-57 կործանիչների` Սիրիայում վերաբազավորվելու մասին տեղեկությունները:



Զրուցակիցներից մեկը նշել է, որ նորագույն ինքնաթիռները Սիրիա են ուղարկվել, որտեղ կփորձարկվեն այդ մեքենաների սպառազինության համակարգերը: Սիրիա ուղարկված Су-57-երի ճիշտ թիվը աղբյուրները չեն բացահայտել:



Սիրիայում ռուսական նոր կործանիչների հայտնվելու մասին տեղեկությունը տարածվել էր փետրվարի 22-ին, ապա հայտնվել էր տեսանյութ, որտեղ պատկերված էր Су-57-ի վայրէջքը: Հաղորդվել էր, որ ինքնաթիռները տեղակայվել են Հմեյմիմ ռազմաբազայում:



Հայտնի է նաև, որ Су-57-երի հետ Սիրիա են թռել Cy-35C չորս այլ կործամիչ և ռադիոտեղորոշիչ A-50У մեկ ինքնաթիռ: