Վլադիմիր Պուտինը եղել է արտամուսնական երեխա եւ դաժան մանկություն է ունեցել. Քրիստինա Կուրչաբ-Ռեդլիխ

Վլադիմիր Պուտինը եղել է արտամուսնական երեխա եւ դաժան մանկություն է ունեցել. Քրիստինա Կուրչաբ-Ռեդլիխ
Քրիստինա Կուրչաբ-Ռեդլիխին անվանում են նաեւ «Լեհ Պոլիտկովսկայա»: Ռուսաստանում ապրել ու աշխատել է 1990-2004 թթ: Վերջերս նա հրատարակել է **«Вова. Володя. Владимир. Тайны России Путина»** մենագրությունը, որտեղ 800 էջի սահմաններում ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին այնպիսի կենսագրական տվյալներ, որոնք պաշտոնական կենսագրության մեջ պարզապես ներառված չեն: belsat.eu-ի հետ զրույցում Քրիստինա Կուրչաբ-Ռեդլիխը ներկայացրել է իր գրքի հիմնական ասելիքը, անդրադարձել այն գաղտնիքներին, որոնք կան Ռուսաստանի նախագահի կյանքում եւ որոնք երբեմն-երբեմն պայմանավորում են նրա գործողությունները նույնիսկ մեծ քաղաքականության մեջ:



«Գլխավոր հարցը կամ գաղտնիքը, որ կա իմ համար նրա կյանքում այն է, թե ինչու է նա այդպիսին: Այն, ինչ նա արել է, արդեն պարզ է ամենքին: Բոլորը կարծես թե արդեն վաղուց մոռացել են, թե ինչ եղավ «Курск»-ի հետ, ինչպես ընթացավ եւ ավարտվեց չեչենական պատերազմը եւ այլ սարսափելի դրվագներ, որոնք գալիս են ասելու, որ ի դեմս նրա գործ ունենք բավականին դաժան մարդու հետ: Շատերն ասում են, որ նա ՊԱԿ-ից է: Եվ ինչ անենք, որ նա ՊԱԿ-ից է: ՊԱԿ-ում բոլորը չէ, որ այդպես դաժան են: Հիշենք Գենադի Պրիմակովին, Ստեպաշինին, որոնք քաղաքականության մեջ էին, սակայն այդքան աչքի չէին ընկնում իրենց դաժանությամբ: Ես բավականին շատ ուսումնասիրել եմ նրա կյանքի հատկապես մանկության շրջանը եւ կարող եմ ասել, որ նա ունեցել է սարսափելի դաժան մանկությունը: Նրա կենսագրությունը փոխված է հիմնովին: Այն, ինչ մենք կարդում ենք` հայրը, մայրը, Լենինգրադը եւ այլն, բացարձակ սուտ են: Նույնիսկ նրա ծննդյան թվականն է փոխված: Այնպես է ստացվել, որ նա իրականում ծնվել է Ուրալում՝ Օչյոր գյուղում»,- նշում է լեհ գրողը եւ մանրամասնում, որ Պուտինը եղել է արտամուսնական երեխա:



Բանն այն է, որ նրա մայրը արդեն հասուն կին մեկնել է սովորելու ինչ-որ տեխնիկումում, որտեղ էլ ծանոթացել է Պուտինի հոր հետ: 1950 թվականին ծնվել է Վալդիմիր Պուտինը: Երբ մայրը իմացել է, որ իր փաստացի կողակիցն ամուսնացած է, պարզապես թողել փախել է նրա մոտից: Այնուհետեւ արդեն մանկահասակ Վովային մայրը թողնում է իր ծնողների մոտ եւ մեկնում աշխատելու Միջին Ասիայում: Այստեղ ծանոթանում է մի վրացու հետ, սիրահարվում է այդ վրացուն ամուսնանում նրան, խաբվելով այդ տղամարդու խոսքերին, թե ինքը շատ հարուստ է Վրաստանում եւ մեկնում Վրաստան:



Պարզվում է, որ արդեն նոր ամուսնու հորական տանը նույնիսկ նորմալ հատակ չկա: Սակայն խնդրում է, որ Վովային /ապագա Պուտինին/ ուղարկեն իր մոտ, եւ Վրաստանում Վովայի համար սկսվում է իսկական դժոխքը: «Սկզբում ամեն ինչ լավ էր, սակայն երբ արդեն մայրը եւ խորթ հայրը ունենում են իրենց երեխաները, խորթ հայրը սկսում է ատել Վովային եւ ծեծում է նրան: Նրան կրկին հետ են ուղարկում մորական տատիկի եւ պապիկի մոտ։ Վրացի խորթ հոր ծեծից իրեն եւ մորը պաշտպանելու համար էլ նա սովորում է սամբոն»,- պատմում է գրքի հեղինակը՝ նշելով, որ արդեն տատիկի ու պապիկի մոտ ճակատագիրը նրա համար այլ ճանապարհ էր պատրաստել: Նրանք ազգականներ են ունեցել, Պուտին ազգանունով, ովքեր էլ կորցրած են եղել իրենց երեխաներից մեկին պատերազմից առաջ, մյուսին՝ պատերազմից հետո: Հենց նրանց էլ տվել են Վովային՝ որպես որդեգիր: Այստեղ էլ խորթ հոր դեպքում բախտը չի բերել եւ միշտ ծեծի հանգամանքը եղել է, նշում է Քրիստինա Քրիստինա Կուրչաբ-Ռեդլիխը՝ հավելելով, որ խորթ հայրը, սակայն, կարելի է ասել, որ սիրել է իր որդեգրին եւ լրջորեն զբաղվել է նրա դաստիարակությամբ:



**belsat.eu**