Աստղագուշակ փետրվարի 22-ի համար

Աստղագուշակ փետրվարի 22-ի համար
**Խոյ**. Ակտիվ գործողություններինանցնելու համար բարենապստ ժամանակ է: Հատկապես հաջող կանցնեն գործնական հանդիպումներն ու բանակցությունները: Սիրելիի  հետ տարաձայնությունները փորձեք հարթել առանց բախումների:



**Ցուլ**. Սխալներ թույլ չտալու համար բարդ գործերը հետաձգեք: Խոստումներ տալուց զերծ մնացեք, քանի որ հիմա դուք գործնականում չեք կարողանա դրանքիրականացնել: Զգույշ  եղեք քիչ ծանոթ մարդկանց հետ շփումներից, որպեսզի խաբեության զոհ չդառնաք**:**



**Երկվորյակ**. Հետաքրքիր իրադարձություններ են զարգանում ձեր շուրջ: Որոշակի ժամանակ մնացեք կողքից դիտորդի դերում եւ որեւէ բանում մասնակցություն մի ունեցեք: Հակառակ պարագայում կարող է ոչ շրջահայաց կեցվածք ցուցաբերեք եւ կատարեք արարքներ, որոնց համար հետո կփոշմանեք:



**Խեցգետին**. Այսօր  դուք կլինեք սովորականից ավելի ալարկոտ: Այսօր դուք պատրաստ կլինեք ժամանակ հատկացնել ամեն ինչին, բացի գործերից: Վեճերից, քննարկումներից, սուր արտահայտություններից հեռու մնացեք: Հատկապես հոգացողություն ցուցաբերեք հարազատների հանդեպ:



**Առյուծ**. Դժվարությունները, որոնք այսօր կարող են առաջանալ անձնական կյանքում, իրենց բացասական ազդեցությունը կունենան նաեւ աշխատավայրում: Մի վախեցեք խորհուրդ հարցնել փորձառու գործընկերներից: Հաջող կանցնեն աշխատանքային կարճատեւ գործուղումները:



**Կույս**. Օրը կանցնի արագ ռիթմով: Դժվարություններից վախենալու կարիք ամենեւին չկա: Դուք կկարողանաք դրանք հաղթահարել: Հատկապես աշխատավայրում հաջողությունը ձեզ կուղեկցի: Օտար  մարդկանց թույլ մի տվեք, որպեսզի խցկվեն ձեր կյանքի մեջ: Ի հեճուկս որեւէ մեկին, ոչինչ մի արեք կամ ասեք:



**Կշեռք**. Հանգամանքները թույլ կտան, որպեսզի հանգիստ մթնոլորտում  կարողանաք կողմնորոշվել հետագա անելիքների հարցում եւ հավաքվեք մտքերով: Այսօր կարող են բախումներ առաջանալ շրջապատի մարդկանց հետ: Զգույշ եղեք խաբեությունների զոհ դառնալուց: Ձեր կողմից որեւէ ավելորդություն թույլ մի տվեք, անկախ այն հանգամանքից, թե ինչքան եք նյարդայնացած:



**Կարիճ**. Ձեր ձգտումներն այսօր միայն որոշակի հաջողությունների հասնելուն է միտված: Իհարկե որոշակի դրական արդյունքների այսօր  կհասնեք, եւ շատ բան կախված կլինի նրանից, թե որքանով եք դուք հետեւողական, կարգապահ եւ պատասխանատու: Սիրային հարցերում ցուցաբերեք նախաձեռնողականություն եւ եղեք ավելի հոգատար ու ուշադիր:



**Աղեղնավոր**. Այսօր ավելի լավ է տեսադաշտում չերեւալ, այլապես ձեզ կարող են հանիրավի  կերպով վիրավորել: Ղեկավարությանը ձեր պահվածքը կարող է նյարդայնացնի,սակայն այս վիճակը կփարատվի արդեն երեկոյան: Հնարավոր է նոր եւ թարմ գաղափարներով հանդես գաք, որը շրջապատի հիացմունքին կարժանանա:



**Այծեղջյուր**. Օրը տրամադրում է նոր գործեր սկսելու, բանակցությունների եւ գործնական հանդիպումների: Նպաստավոր ժամանակ է նաեւ նոր հարաբերություններ սկսելու համար: Սիրելիի հետ հարաբերություններում եղեք ավելի լայնախոհ եւ թեթեւ սխալները մի նկատեք:



**Ջրհոս**. Կարեւոր բանակցություններում լսեք ձեր ներքին ձայնին: Այն ձեզ այսօր ճիշտ կուղղորդի եւ կօգնի հարթել տարաձայնությունները: Սիրային հարցերում բախումներից կխուսափեք, եթե փոխզիջումային լուծում գտնեք առաջացած խնդիրներում:



**Ձկներ**. Օրը հարմար է նոր պլաններ կազմելու համար: Գործնական կյանքը կընթանա սովորականի պես: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում անձնական կյանքում: Թեեւ երբեմն կձանձրանաք,  սակայն ինտրիգների մեջ մի խրվեք: