Ռուսաստանը դռները բացում է ամերիկյան և կանադական սննդամթերքի առջև

Ռուսաստանը դռները բացում է ամերիկյան և կանադական սննդամթերքի առջև
«Ռոսսելխոզնադզորը» թույլատրել է ամերիկյան և կանադական թռչնամսի և ձվի ներմուծումը Ռուսաստան, հայտնում է РИА Новости-ն` հղում կատարելով գերատեսչության փաստաթղթերին:



«2018թ. Փետրվարի 20-ից հանվել են ԱՄՆ և Կանադայի ողջ տարածքից կենդանի թռչնի և ինկուբացիոն ձվի, ինչպես նաև թռչնամսի և թռչնամսից ստացված բոլոր տեսակի մթերքների ներմուծման հետ կապված բոլոր սահմանափակումները»,- հայտնել է«Ռոսսելխոզնադզօրը:



Փաստաթղթերից հայտնի է դառնում նաև, որ չեղյալ են հայտարարվել նշված երկրներից թռչնարդյունաբերական մթերքների` ՌԴ տարածքվ տարանցման սահմանափակումները: