Apple-ը թույլ կտա օգտատերերին դադարեցնել iPhone-ի դանդաղեցումը

Apple-ը թույլ կտա օգտատերերին դադարեցնել iPhone-ի դանդաղեցումը
Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, որ iOS 11 թարմացումը հնարավորություն կտա անջատել այն գործողությունը, որով դանդաղեցվում էր պրոցեսորի աշխատանքը: Այս մասին հայտնում է The Verge-ը: Նոր թարմացմամբ, մարդիկ արդեն ինքնուրույնաբար կկարողանան հետեւել իրենց սարքի ակումուլյատորի աշխատանքին եւ լիցքավորվածության մակարդակին:



Սա համաշխարհային տեխնոլոգիական հսկայի նախագահը համարել է եւս մեկ քայլ հօգուտ թափանցիկ աշխատաոճի: Նոր թարմացումը հասանելի կլինի արդեն այս տարվա մարտ ամսվանից: