Թիլերսոնը հայտարարել է, որ ուղղորդվում է նախագահ Թրամփի թվիթերյան գրառումներով

Թիլերսոնը հայտարարել է, որ ուղղորդվում է նախագահ Թրամփի թվիթերյան գրառումներով
ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ արտաքին քաղաքական հարցերը պլանավորելիս ուղղորդվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումներով: Այս մասին հայտնում է The Hill պարբերականը: Նախկին Պետքարտուղար Կոնդոլիսա Ռայսին տված հարցազրույցում Թիլերսոնը մասնավորապես ասել է, որ իր համար դժվար է մնալ այն գծի մեջ, որ նշում է նախագահ Թրամփը, քանի որ ինքը նույնիսկ թվիթերյան օգտահաշիվ չունի, որով կկարողանար հետեւել նախագահի գրառումներին, հետեւաբար ամեն օր Պետդեպի աշխատակիցները օրվա գրառումները, որոնք կատարում է Թրամփը, տպագրում են եւ փոխանցում իրեն: Թիլերսոնը ասել է նաեւ, որ մտադիր չէ գրանցվել թվիթերում: