Բիթքոինը կարող է նպաստել արտաքին ներդրումների աճին

Բիթքոինը կարող է նպաստել արտաքին ներդրումների աճին
Վերջին շրջանում Հայաստանում ևս աճել է Բիթքոինի և, առհասարակ, թվային արժույթի հանդեպ հանրային հետաքրքրությունը: **Hraparak.am**-ը զրուցեց «Բլոքչեյն Տեղնոլոգիաների Հայաստանյան ասոցիացիայի» ներկայացուցիչ Անահիտ Համբարձումյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ է թվային արժույթը, մասնավորապես՝ բիթքոինը:



«Բիթքոինի ստեղծման գլխավոր նկատակն է գումար փոխանցել ավելի հարմարավետ եղանակով, Peer-to-peer տարբերակով, այսինքն՝ երկու հավասար կողմերի միջև, շրջանցելով բանկերն ու այլ ֆինանսական կառույցերը, որպեսզի հնարավոր լինի խուսափել ավելորդ միջնոդրավճարներից և բյուրոկրատական քաշքշուկներից»,- ասաց Անահիտ Համբարձումյանը:



Այսպես, 2008 թվականի հոկտեմբերի 31-ին՝ համացանցում նամակ հայտնվեց, որն ըստ էության՝ գիտական հոդված էր: Որպես հեղինակ էր նշված Սատոշի Նակամոտոն: Ամիսներ անց նամակում ներկայացված գաղափարը սկսեց իրագործվել, իսկ Նակամոտոն անհետացավ՝ դառնալով լեգենդ: 2009 թվականին Նակամոտոն Mining-ի միջոցով ստեղծեց առաջին 50 բիթքոինը: 2010 թվականի մայիսին, Լասլո Խանիչ անունով մի մարդ, բիթքոինի միջոցով կատարեց առաջին գնումը: Նա 10.000 բիթքոինով գնեց ընդամենը 2 պիցա:



Բիթքոինի ստեղծման կարիքն ըստ փորձագետի առաջացել է ֆինանսական ճգնաժամի պատճառով, երբ բանկերը չէին կատարում իրենց պարտավորությունները պատշաճ ձևով, արժույթներն արժեզրկվում էին, ինֆլացյան մեծ տեմպեր էր հավաքում։



Փորձագետի խոսքով բիթքոինի թողարկումը ցանցում կատարվում է հետևյալ կերպ․ ցանցը սպասարկող սարքավորումները, որոնք կատարում են բարդ մաթեմաթիկական հաշվարկներ, որոշ խնդրի լուծում գտնելու համար հաջողության դեպքում ստանում են պարգևատրում՝ բիթքոինի տեսքով։ Այդ հաշվարկները իրականացվում են յուրաքանչյուր բլոկի համար, որի մեջ որոշակի ժամանակում (մոտ 10 րոպե) հավաքվում են այդ ընթացքում կատարված գործարքները։ Բլոկի համար հաջող լուծում գտնվելուց հետո այն ավելանում է ցանցում եղած մնացած բլոկերին և տարածվում ցանցի բոլոր մասնակիցների միջև։



Բիթքոինը որոշ կազմակերպությունների կողմից արդեն ընդունվել է որպես գործարքներ իրականացնելու, առևտուր անելու ֆինանսական միջոց: Տարբեր երկրներում արդեն կարելի է անգամ անշարժ գույք գնել կրիպտոարժույթով: Օրինակ՝ «Տեսլան» նույնպես վաճառում է մեքենաներ բիթքոինով, սա ձեռնտու տարբերակ է, որովհետև կրիպտոարժույթով առևտուր անելու դեպքում միջնորդավճարն ավելի քիչ է կազմում քան բանկային համակարգով սպասարկման դեպքում:



Վերջում Անահիտ Համբարձումյանը նկատեց, որ բիթքոինը վերածվել է սպեկուլիացիայի: Այն չի ծառայում իր նպատակին՝ չի դառնում ավանդական փողին այլընտրանք, սակայն հանդիսանում է որպես ակտիվ:



Հայաստանի կառավարությունում և քաղաքական շրջանակներում բիթքոինի մասին խոսում են խիստ զգուշավորությամբ՝ որպես վտանգավոր ու կասկածելի երևույթ: Այնինչ բիթքոինը կարող է արտաքին նոր ներդումների հոսքի առիթ դառնալ: Հիշեցնենք, որ անցած տարվա փետրվարի սկզբին, Վրաստանի կառավարությունը պայմանագիր է ստորագրել միջազգային Bitfury ընկերության հետ, որը պարտավորվել է Վրաստանի անշարժ գույքի կադաստրային համակարգը տեխափոխել Blockchein-ի վրա, ինչն իրականացվել է 2017-ի դեկտեմբերին: Ի դեպ, Վրաստանը կրիպտոարժույթի ստեղծմամբ արդեն, ըստ վիճակագրության, Չինաստանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում:



**Հակոբ Մկրտչյան**