Առցանց գրանցման հնարավորություն՝ Հայբիզնեսբանկի Մոբայլ բանկինգ հավելվածում

Առցանց գրանցման հնարավորություն՝ Հայբիզնեսբանկի Մոբայլ բանկինգ հավելվածում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հոգ տանելով իր հաճախորդների հարմարավետության և առողջության մասին, շարունակաբար մեծացնում է հեռահար ծառայությունների շրջանակը: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Մոբայլ բանկինգ հավելվածը համալրվել է նոր հնարավորությամբ՝ այսուհետ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն առցանց գրանցվել ինչպես բջջային հավելվածի, այնպես էլ կայքէջի միջոցով: 

Առցանց գրանցման համար անհրաժեշտ է այցելել  հղումով կամ ներբեռնել ABB mobile banking հավելվածը App Store կամ Play Market հարթակներից:

Վերջերս հավելվածը համալրվել է նաև փոխանցում քարտին ծառայությամբ, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին 24/7 ռեժիմով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ իրենց ցանկացած հաշվից կատարել փոխանցում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերին (բացառությամբ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից թողարկված քարտերի)՝ մուտքագրելով միայն քարտի 16 նիշերը: Փոխանցված գումարը մուտքագրվում է քարտին հաշված րոպեների ընթացքում:  

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Մոբայլ բանկինգ հավելվածը հասանելի է iOS և Android հարթակներում:  
Մանրամասների համար այցելեք  http://www.armbusinessbank.am/


ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից