«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում գեոտեխնիկների եւ գեոմեխանիկների

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում գեոտեխնիկների եւ գեոմեխանիկների
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում գեոտեխնիկների եւ գեոմեխանիկների։



Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ։



Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով։



Աշխատանքային պարտականությունները՝



• գրունտների գեոտեխնիկական հետազոտություններ



• հանքարդյունահանման օբյեկտների՝ բացահանքի կողերի, լցակույտերի եւ հանքապոչերի կայունության պարբերական մոնիթորինգ



• պիեզոմետրերի եւ այլ գործիքների տվյալների գրանցում կամ վերահսկում



• մոնիտորինգայինի կետերի համապատասխան սարքերի տեղադրում եւ ապամոնտաժում



• լաբորատոր գործընթացների իրականացման նկատմամբ հսկողություն՝ համաձայն «Տեխնիկական առաջադրանքի» պահանջների: Ստացված տվյալների ամփոփում եւ վերլուծություն



• հանքարդյունաբերական գործունեության գեոմեխանիկական անվտանգության վերահսկում



• հանքավայրի մշակված եւ մեծածավալ լիցքերի զանգվածների գեոմեխանիկական վիճակի մասին ամսական հաշվետվության կազմում:



Պահանջվող որակավորումներ`



• բարձրագույն կրթություն համապատասխան բնագավառում, «Լեռնային ապարների ֆիզիկայի եւ գործընթացների» իմացություն



• առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է)



• անգլերեն եւ ռուսերեն լեզուների լավ կամ գերազանց իմացություն



• համակարգչի իմացություն՝ MS Office, AutoCAD փաթեթ (MS Word եւ MS Excel ծրագրերի եւ Internet-ի իմացություն, կայունության հաշվարկի ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն)



• բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների եւ նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն (ծանոթանալ [հետեւյալ հղումով](http://teghout.vallexgroup.am/uploaded/Docs/Short-info.pdf)):



Աշխատավարձը՝ ելնելով աշխատակցի որակավորումից: Ընկերությունն աշխատակցին ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններով, կացարանով եւ սննդով:



Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) անգլերեն կամ հայերեն լեզվով ուղարկել [email protected] էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «GEO»: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2560 հեռախոսահամարով:



Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:



Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. դեկտեմբերի 25-ը: