ԵԱՏՄ տարեկան տնտեսական ցուցանիշները դրական աճ են արձանագրել

ԵԱՏՄ տարեկան տնտեսական ցուցանիշները դրական աճ են արձանագրել
Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ելույթ ունենալով ամերիկյան եւ եվրոպական գործարար շրջանակների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մի շարք կարեւոր հարցերի, որոնք արդիական են ԵԱՏՄ օրակարգում:



Մասնավորապես ԵՏՀ նախագահը խոսել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի, միության անդամ երկրների տնտեսությունների թվային տրանսֆորմացիայի օրակարգի համաձայնեցման, հետեւողականության համակարգերի ստեղծման եւ ներդրման, խնդիրների եւ սահմանափակումների հաղթահարման, միջազգային համագործակցության, ԵՄ հետ տեխնիկական երկխոսության սկսման եւ տարվա տնտեսական ցուցանիշների ամփոփման մասին: Հատկապես անդրադառնալով տարվա տնտեսական ցուցանիշների ամփոփմանը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2017 թվականի ութ ամիսների կտրվածքով արդյունաբերական արտադրանքի դրական աճը կազմել է 2,6%, ընդ որում, Ղրղզստանում այն կազմել է 26,4%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է:



Գյուղատնտեսական արտադրությունը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ունեցել է 1,5% աճ, անցած տարվա համեմատությամբ: Նկատելիորեն աճել է ապրանքաշրջանառությունը, արտաքին առեւտուրը, ներառյալ նաեւ Միացյալ Նահանգների հետ: Նույն դեպի Միացյալ Նահանգների ԵԱՏՄ արտահանումը ընթացիկ տարում աճել է 19,7%, ներկրումը`13,5%: Ընդհանուր առմամբ առեւտրաշրջանառությունը միության եւ ԱՄՆ միջեւ կազմել է տարվա ութ ամիսների կտրվածքով`18,5 միլիարդ դոլար: