Facebook-ը զարգացնում է իր Watch հնարավորությունը

Facebook-ը զարգացնում է իր Watch հնարավորությունը
Արդեն երկրորդ եթերաշրջանն է, որ համաշխարհային առաջատար սոցիալական ցանցերից Facebook-ը միլիոնավոր դոլարներ է ծախսում հատուկ սոցցանցի օգտատերերի համար շոուներ պատրաստելու համար, որոնք հեռարձակվում են սոցցանցի Watch հնարավորությամբ: Այս մասին հայտնում է BI-ն, նշելով, որ այդ կերպ սոցցանցի ղեկավարությունը փորձում է զարգացնել իր Watch ֆունցկիան:



Պարբերականը նշում է, որ որոշ շոուների դիտողականությունը հասնում է մինչեւ **9 միլիոնի**, սակայն եթե առաջին դիտումների քանակը նման թիվ է արձանագրում, ապա արդեն հետագա անգամների դիտումները կտրուկ ընկնում են եւ կարող են նույնիսկ չհասնել 200 000-ի:



Պարբերականը նշում է, որ չնայած այս տարբերություններին, սոցցանցի ղեկավարությունը կարծում է, որ ունի հնարավորություն տեսանյութերի դիտման մշակույթը սոցցանցի օգտատերերի մոտ զարգացնելու եւ շարունակելու է այնպիսի շոուների ներգրավումը իր տիրույթ, ինչպիսիք են **Ball in the Family**-ն «Ֆավորիտի վերադարձը», «Կեղտոտ Ջոբսերը» եւ այլն:



Նյութը պատրաստեց՝ [Advance Lab](https://advancelab.info/)-ը