Իրանական ռազմական նավատորմը դեկտեմբերին կհամալրվի

Իրանական ռազմական նավատորմը դեկտեմբերին կհամալրվի
Իրանական ռազմական նավատորմը դեկտեմբերին կհամալրվի: Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը: Համալրմամբ, ռազմական նավատորմի Կասպից ծովում տեղակայված զորամասերը կստանան նոր ռազմանավ: Նոր ռազմանավը ջուր կիջեցվի մինչեւ դեկտեմբերի 21-ը: Միաժամանակ նաեւ Կասպից ծովի իրանական հյուսիսային նավատորմը կստանա նոր ստրատեգիական մարտերի վարման համար նախատեսված նավ: Նշենք, որ Իրանը բավականին ուշադրություն է դարձնում Կասպից ծովում իր պաշտպանվածությանը, հաշվի առնելով, որ Կասպիականի կարգավիճակը դեռեւս վերջնական որոշված չէ եւ կան բազմաթիվ կնճռոտ եւ վիճելի հարցեր այստեղ, հատկապես Ադրբեջանի հետ: