Ողբերգական ավտովթար Չիլիում, կա առնվազն 11 զոհ

Ողբերգական ավտովթար Չիլիում, կա առնվազն 11 զոհ
Առնվազն 11 մարդ զոհվել եւ եւս 20-ը վիրավորվել են Չիլիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով: Այս մասին հայտնում է Telesur հեռուստատեսությունը: Ըստ հաղորդման, միջադեպի տեղի է ունեցել Արաուկանիա նահանգում, Վիկտորիա եւ Կարակաուտին քաղաքների միջեւ, մայրաքաղաք Սանտյագոյից 600 կմ հեռավորության վրա: Ավտոբուսի վարորդը չի կարողացել պահել մեքենայի կառավարումը, եւ ավտոբուսը, որի մեջ եղել են ուղեւորներ, շուռ է եկել: Mundo պարբերականը գրում է, որ տուժածները, որոնցից շատերի վիճակը գնահատվում է ծանր, հոսպիտալացվել են: Կատարվածի առնչությամբ ցավակցագիր է հղել նաեւ երկրի նախագահ Միշել Բաչալետը: