Ջազվեում «բաժակ են նայում»

Ջազվեում «բաժակ են նայում»


Կարող է փոքր բան թվալ, բայց եթե նույնիսկ այդպես եք կարծում, փոքրից է սկսում մեծը․․․



Մեր աչքը սովորում, ականջը վարժվում է նման երևույթներ տեսնելուն, լսելուն ու արդեն հաց ու ջրի նման անհրաժեշտություն են դառնում դրանք։ Անգամ զարմանալի է թվում, երբ դրան լրագրողն անդրադառնում է, կարող են ասել՝ բա՜ն չունես։



Ահա նման մի երևույթի է անդրադարձել Մհեր Ղալեչյանը, որը գրավեց իմ ուշադրությունը։ Նույնիսկ դրան անդրադառնալուց մտածում եմ՝ հանկարծ դա գովա՞զդ չդառնա և մարդիկ խմբերով գրոհեն այնտեղ։ Ախր այնքա՜ն են փոխվել արժեքները․․․ Այնքա՜ն ենք իջել․․․



Mher S. Ghalechyan
Ճիշտն ասած, չէի տեսել, որ Ջազվեում արդեն նման սերվիս կա: Ափսոս մենակ, որ թուղթ ու գիր չեն հանում )



Մհերին հարցրի․
-Մհեր ջան բաժակդ դու նայե՞լ տվիր Ջազվեում։
-Չէ, ավելորդ 1000 դրամ չունեի ))։ 



ՀԳ Այս հարցով որևէ մեկը անելիք չունի՞․․․