Մարզպետը նշանակվեց

Մարզպետը նշանակվեց
Վերջապես կառավարությունում հնչեցին երկար սպասված ծափերը, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Թեեւ Վարդգես Մաթեւոսյանի հանկարծամահ լինելուց անմիջապես հետո ԲՀԿ-ն առաջադրել էր իր թեկնածուին, սակայն Տիգրան Սարգսյանն անհայտ պատճառներով ձգձգում էր նշանակումը՝ տարատեսակ մեկնաբանությունների ու խոսակցությունների տեղիք տալով: Իսկ երեկ նա բիզնեսմենին պետական պաշտոնի նշանակեց՝ "կարեւոր պաշտոնի" առթիվ շնորհավորելով ու մաղթելով բեղմնավոր աշխատանք: Արարողությունից անմիջապես հետո Սերգեյ Բագրատյանը հին չինովնիկի վարպետությամբ "թռել" էր կառավարությունից՝ նիստի ավարտից հետո աստիճանների մոտ իրեն սպասող լրագրողներին հուսախաբ անելով: