Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնում է

Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնում է
"Ժառանգության" 6-րդ արտահերթ համագումարին, ինչպես եւ նախապես հայտարարվել էր, այլ կուսակցություններից հրավիրյալներ գրեթե չկային, ընդամենը մի քանի հոգի  անձնական հրավերների մակարդակով. ՀԱԿ-ից` Վարդգես Գասպարին, Վարդան Մալխասյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Դաշնակցությունից` երիտասարդական թեւի ներկայացուցիչը եւ հանրապետականից Շիրակ Թորոսյանը: Համեմատության համար նշենք, որ   նախորդ համագումարին ներկա էին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համագումարն անցավ առանց էքսցեսների, եւ միակ ընդդիմադիր ելեւէջները լսվեցին կուսակցության հիմնադրի ելույթում եւ նաեւ նրանով, որ վարչության այլեւս արդեն նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանի հաշվետվությունը հաստատվեց մի քանի դեմերով ու ձեռնպահներով: Համագումարի ընթացքում ընտրվեց 11 հոգանոց նոր վարչություն, իսկ կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը դեռ անցյալ տարի սեպտեմբերին քաղաքականությունից հեռանալու հրաժարական էր ներկայացրել, ընտրվեց վարչության նախագահ: Վարչության նոր կազմում ընդգրկված անունները, բացի սոցապ նախկին փոխնախագահ Կարինե Հակոբյանից ու Ռուբեն Հակոբյանից, ոչինչ չէին ասում: Չնայած արեւմտյան ոճով, մոտ 3 րոպեանոց ելույթներով թենածուները ներկայացնում էին սեփական կենսագրություններն ու այն, թե ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքը:



Ակնհայտորեն համագումարի գլխավոր իրադարձությունը Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն էր, որից ակնկալում էին  կուսակցության ներսում անցած աշնանը կատարված հայտնի դեպքերի բացահայտումներ ու մանրամասներ: Ավելի ճիշտ` ում է մեղադրում  Րաֆֆի Հովհաննիսյանը:   Տպավորությունն այն էր, որ Զոյա Թադեւոսյանենց թեւն էլի խոսում էր կոլեկտիվ անպատասխանատվության մասին:  "Հետտագնապային այս շրջանին" կուսակցությունից հեռացածներից ոմանք իրենց բարքով, արտահայտություններով, գործունեությամբ փաստեցին, որ իրենց ուղեղները, իրենց սրտերը վաղուց չէին եղել ,Ժառանգությունումե, եւ իրենց մաղթում եմ բարի երթ եւ սրտանց շնորհակալություն եմ հայտնում համատեղ գործունեության համար: Բայց նրանց համար, ովքեր տարիներ շարունակ դեմ էին արտահայտվում մեր մանդատների վայրդրման, դեմ էին, իսկ այսօր ընդունում են, որ "Ժառանգությունը" մանդատ պահեց, ես խնդրում եմ, որ իրենք մեր ճանապարհից դուրս գան եւ ընտրական հանձնաժողովներում իրենց մանդատները վայր դնելով` ցույց տան, թե ինչպես պետք է առաջնորդվի քաղաքացիական հասարակությանը նվիրված "Ժառանգությունը",-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Բայց նրա շուրջ 30 րոպեանոց ելույթի մեխը ոչ թե սա էր, այլ ընդդիմության հետ "Ժառանգության" հարաբերությունները. Րաֆֆի Հովհաննիսյանն ակնհայտորորեն հասկացնել էր  տալիս,  որ այլեւս անցել են այն ժամանակները, երբ "Ժառանգությունը" ՀԱԿ-ի կամ Դաշնակցության արբանյակ կուսակցության դերում էր: Առաջինի հետ 2008 թվականի մարտի մեկից հետո ստեղծված իրադարձությունների բերումով, իսկ երկրորդի` հայ-թուրքական հարաբերություններին "ոչ" ասելու շրջանակներում: Այս լեյտմոտիվը հստակ արտահայտվում էր նաեւ կուսակցության հաշվետվությունը ներկայացրած Արմեն Մարտիրոսյանի ելույթի տողատակերում: "Հայաստանն այժմ գտնվում է այնպիսի իրավիճակում, մեր երկրի շուրջ եւ երկրի ներսում զարգացումներն ու մարտահրավերները ենթադրում են մի բնորոշում` արտահերթ... Ես կարծում եմ, որ առաջիկա լուծումները, ընտրական թե այլ, պետք է լինեն նոր, այդ եռանկյունիից դուրս",- արդեն լրագրողների համար միջանցքում հայտարարեց կուսակցության հիմնադիր նախագահը, որը պարզվում է` ներկա  իրավիճակի ու  արատավոր համակարգի  պատասխանատու է համարում հենց այդ եռանկյունուն` Հայաստանի երեք նախագահներին: Ով է լինելու միասնական թեկնածուն, դա հասարակական-քաղաքական խորհրդատվական գործընթաց է: