Ընդդիմադիր երկրապահները Ջրաշխարհ չեն գնա

Ընդդիմադիր երկրապահները Ջրաշխարհ չեն գնա
Երկրապահ կամավորականների միությունը ամենամյա 4-օրյա ուխտագնացություն է իրականացնում դեպի Արցախ: Մասնակցում են գրեթե բոլոր տարածքների ներկայացուցիչ երկրապահները՝ բացառությամբ ընդդիմադիր հայացքների տեր եւ քաղբանտարկյալներ դարձած երկրապահների: Նշենք, որ անցյալ տարի եւս գեներալ Մանվել Գրիգորյանը, որն այդպես էլ չկարողացավ հրաժարվել իշխանական կերակրատաշտից, ուխտագնացության էր գնացել ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանի եւ դաշնակցական Արթուր Աղաբեկյանի հետ: Ի դեպ, ԵԿՄ-ականները հանգիստն անցկացնելու են նաեւ ՊՆ նախկին փոխնախարար, դաշնակցական Արթուր Աղաբեկյանի Ջրաշխարհում: