Խաչիկ Մանուկյանը վաճառում է բիզնեսները

Խաչիկ Մանուկյանը վաճառում է բիզնեսները
ԱԺ հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որը նաեւ խոշոր գործարար է, վերջին օրերին վաճառում է ձեռնարկությունները՝ ձկնաբուծարանը, փայտամշակման, կահույքի եւ քարի  արտադրամասերը, եւ գումարների զգալի մասը տեղափոխում է արտերկիր, որտեղ, մեզ հասած տեղեկություններով, անշարժ գույք է գնում: Նրա բիզնեսը ծաղկում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, իսկ այժմ ինչ-ինչ պատճառներով նա հայտնվել է  անցանկալիների ցուցակում եւ, հավանաբար, վտանգ է զգում իր բիզնեսի համար: Վերջին մեկ շաբաթում նա Հայաստանում չէր եւ անհասանելի էր ոչ միայն լրագրողների, այլեւ մերձավոր շրջապատի համար: