Նորից Վարդգես Գասպարին

Կենտրոնի ոստիկանությունից կայծակնային արագությամբ երկու ոստիկան եկան ու փորձում էին բռնի ուժով Գասպարիին տանել բաժին: Սակայն տեսնելով, որ լրագրողները հետաքրքրություն են ցուցաբերում, նրանցից ավագը որոշեց տեղում գրավոր բացատրություն վերցնել, միաժամանակ կրկնելով՝ "Ես եկել եմ Ձեզ հրավիրեմ բաժին": Գասպարին հրաժարվեց, պատճառաբանելով, որ դրա համար ինքը պիտի ստանա ծանուցագիր, որը չի ստացել: Ոստիկանը, տեսնելով, որ չի կարողանում իրականացնել բերման ենթարկելու առաքելությունը, կատաղությունից հարձակվեց մեր ֆոտոխցիկի վրա ու հարվածեց, պահանջելով չլուսանկարել իրեն: Հետո վերցրեց Գասպարիի բացատրությունն այն մասին, որ չի ցանկանում բացատրություն գրել, եւ հեռացավ:
Կարծիքներ