Ադրբեջանցի սերժանտը հանձնվել է հայ դիրքապահներին

Ադրբեջանցի սերժանտը հանձնվել է հայ դիրքապահներին
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս.թ. օգոստոսի 27-ին, ժամը 21.00-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածը պաշտպանող հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի ԶՈՒ կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը:  1985թ. ծնված Ռոման Հյուսեյնովը ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին ջոկի հրամանատարն է:

Ըստ նախաքննության տվյալների, պայմանագրային զինծառայող Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը հայկական ուժերին է հանձնվել զորամասի հրամանատարության կողմից իր հանդեպ պարբերաբար իրականացված նվաստացուցիչ գործողությունների պատճառով:

Մանրամասները ճշտվում են: