Հանուն Էրիկի կյանքի փրկության

Հանուն Էրիկի կյանքի փրկության
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին Երեւանի Մոսկվայի տանը տեղի կունենա համերգ-ներկայացում, որի ողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ Էրիկ Սարգսյանի բուժմանը: Համերգ-ներկայացմանը կկայանա "Երազները երազներում" հոգեբանական պարային ներկայացման պրեմիերան "Միհր" թատրոնի կողմից, ինչպես նաեւ "Երեւակայության հետքերով" դաշնամուրային պատկերներ Կորյուն Փիլոսյանի ու Ալեքսանդր Իրադյանի կատարմամբ: Տոմսերի արժեքը 2 հազարից 4 հազար դրամ է: Համերգի ընթացքում կարելի է գնել Վահե Արսենի "Կանաչ աստվածների վերադարձը", Կարեն Ղարսլյանի "Գրողի ծոցը", Մեսրոպ Հարությունյանի "Եռանկյան չորրորդ անկյունը", Կարեն Անտաշյանի "Անտաշատ-78% պոեզիա", Ռուզաննա Պետրոսյանի "Արեւին", ինչպես նաեւ հեղինակային երգերի "B club" հավաքածուն: Գրքերի եւ CD-ների վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի Էրիկի հաշվեհամարին:



Էրիկը հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով: Այժմ ծնողների հետ Ռուսաստանում է, եւ երկրորդ քիմիաթերապիան եւս բարեհաջող է անցել: Նրան անհրաժեշտ է եւս 4 քիմիաթերապիայի կուրս, որից հետո կանցնի դեղորայքային բուժման: Այս ամենի համար փոքրիկին կրկին գումար է անհրաժեշտ: Այցելելով համերգին` դուք ձեր փոքրիկ ներդրումը կունենաք երեխայի կյանքը փրկելու գործում:



Համերգը կազմակերպում է "Փրկենք" երիտասարդական նախաձեռնող խումբը, որն ակտիվորեն գումար է հավաքել եւ մի շարք ակցիաներ կազմակերպել Էրիկի փրկության համար:



Էրիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար ֆինանսապես օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել "Արցախբանկի" հետեւյալ հաշվեհամարներին:



ՀՀ դրամ փոխանցելու դեպքում` 22 300 40 39 994



ԱՄՆ դոլարի դեպքում` 22 300 51 19 993



Լուսինե Կամոյի Բեգլարյանի անունով