Ծնունդդ շնորհավոր, Դիմա

Ծնունդդ շնորհավոր, Դիմա
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նախագահը շնորհավորել է իր ռուս գործընկերոջը` ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, նորանոր հաջողություններ եղբայրական Ռուսաստանի կյանքի ծավալուն բարեփոխումների գործում, անսպառ եռանդ` միջազգային ասպարեզում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերում: Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահին եւ նրա մերձավորներին նաեւ մաղթել է բարօրություն, իսկ եղբայրական Ռուսաստանին` խաղաղություն եւ բարգավաճում:



«Հայաստանում խորապես երախտապարտ են Ձեզ` հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար: Համոզված եմ, որ Հայաստան կատարած Ձեր պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նոր լիցք կհաղորդի մեր բազմաբնույթ համագործակցության հետագա առաջընթաց զարգացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության»:



Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: