Դատախազի որդին եւ ասեկոսեները

Դատախազի որդին եւ ասեկոսեները
Մոտ երկու ամիս առաջ լրատվական դաշտում հայտնվել էր նոր ինտերներտային կայք՝ «prpersons.am» անվան տակ, որտեղ տեղադրվել էին լրատվական աշխարհում հայտնի անձանց լուսանկարներ, եւ կայքի հեղինակներն առաջարկել էին «կոմենտարիաներ» դնել այդ անձանց անունների տակ: Մեծ թվով հայտնի լրագրողներ, խմբագիրներ, մամուլի խոսնակներ ու հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ հայտնվել էին թիրախի վիճակում: Կարճ ժամանակ անց ոմանց հետ կապված շատ տգեղ, հայհոյախառն ու անվանարկող «կոմենտարիաներ» հայտնվեցին, որոնց հասցեատերերը բողոքեցին իրավապահ մարմիններին: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները լուրջ քննություն են տարել այս ուղղությամբ եւ պարզել, որ անանուն կայքի հեղինակներն են քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը եւ նախկին հեռուստալրագրող Արամ Հարությունյանը: Քանի որ Արսեն Բաբայանն իր պաշտոնին վրադիր նաեւ դատախազ Հակոբ Բաբայանի որդին է, գործը կոծկվել է եւ ավարտվել՝ կայքը փակելով: