Եթե ուզում են մարտի 1-ը քննարկել, ուրեմն պարապ են մնացել

Եթե ուզում են մարտի 1-ը քննարկել, ուրեմն պարապ են մնացել
«Եթե ուզում են քննարկել, նշանակում ա՝ պարապ են մնացել»,- մարտի 1-ի հարցով խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի՝ ԵԽԽՎ-ում քննարկման առթիվ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Նշենք, որ հոկտեմբերի 4-ին ԵԽԽՎ-ն մոնիտորինգի նիստում քննարկվելու է Հայաստանի հարցը՝ այդ թվում նաեւ մարտի 1-ի հարցով ԱԺ հրապարակած զեկույցը, որի մասին ԵԽ համազեկուցողները բավական բացասական կարծիք են հայտնել: Համազեկուցողները «միակողմանի» էին գնահատել եւ կասկածի տակ էին առել «հետաքննության վստահելիությունը»:



Սամվել Նիկոյանն այս առթիվ հայտարարել է, թե բաներ կան, որ համազեկուցողները «չեն հասկացել, չեն տիրապետել իրավիճակին եւ այդպիսին է եղել նրանց վերաբերմունքը»: Հարցին, թե համոզվա՞ծ եք, որ լինելու եք հաջորդ խորհրդարանում, Նիկոյանը պատասխանել է. «Դեռ 1,5 տարի կա: Նման խոսակցությունները համարում եմ դատարկ խոսակցություններ: Հարցերի լուծման բանալին այնտեղ է, որտեղ այդ լուծումն իրավունք ունեն իրականացնեն: Ոչ Դուք, ոչ էլ ես այդ հարցով հիմա իրավունք չունենք որեւիցե բառ խոսելու»: