Դաշնակցականները գոհ են Բաքվում Սոցինտերնի հավաքին իրենց մասնակցությունից

«Բացի այդ, մենք արժանի պատասխան տվեցինք Սոցիալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեի կեղծ մեղադրանքներին եւ դիտարկումներին: Մեր դիրքորոշումը արձագանք գտավ Ժողովի պատվիրակների մոտ: Այդ առումով կարելի է ասել, որ հանդիպումը հաջողված է»,-նշեց Մարիո Նալբանդյանը: Նա նաեւ ասաց, որ հայկական պատվիրակությունը Բաքվում արժանացել է համապատասխան ընդունելության, պահպանվել են անվտանգոււթյան միջոցները, վերաբերմունքը արարողակարգային էր:
«Եթե հաշվի չառնենք իմ վիզայի հետ կապված խնդիրները, ինչի պատճառով ես ստիպված էի օդանավակայանում սպասել 5 ժամ, ամեն ինչ նորմալ էր»,-նշեց Նալբանդյանը: Կիրո Մանոյանն էլ ասաց, որ նոյեմբերի 15-16-ը Փարիզում կկայանա Սոցինտերնի խորհրդի հավաքը, որի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակները պետք է ներկայացնեն իրենց եզրակացությունը արցախյան հարցի վերաբերյալ:
«Մենք արդեն ներկայացրել ենք մեր առաջարկությունները, սակայ կկարողանա՞ Ալիզադեն ներկայացնել իրենը, դժվար է ասել, չէ որ մեկ ամսից Ադրբեջանում կկայանան խորհրդարանական ընտրություններ»,-ասաց Մանոյան: Նա նաեւ նշեց, որ Սոցինտերնի հաջորդ ժողովը կկայանա հունվարին`Աստանայում:
Անդրադառնալով Արազ Ալիզադեի հետ ունեցած հեռուստաբանավեճին, Կիրո Մանոյանը նշեց, որ ադրբեջանցի քաղաքական գործիչը փորձել է հեռուստաեթերն օգտագործել նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով:
«Բանավեճի ընթացքում նա այնպիսի անհեթեթություններ էր ասում, որ նույնիսկ ցանկություն չկար արձագանքելու, սակայն ստիպված էի: Օրինակ Ալիզադեի պատկերացմամբ «Ախթամարը» միայն հայկական կոյնակ է : Կամ էլ թե նրա համոզմամբ, Ղարաբաղում այսօր ավելի քիչ հայ է ապրում, քան մինչեւ նրա անկախությունը:
News.am
Կարծիքներ