Բնապահպանները համերգ-հանրահավաք են անելու

Բնապահպանները համերգ-հանրահավաք են անելու
Բնապահպան-ակտիվիստները բնության պաշտպանության խնդիրներին հանրության ուշադրությունը բեւեռելու եւ բնության ոչնչացման դեմ բոլորին համախմբելու  հետաքրքիր միջոց են նախաձեռնել: Առաջիկայում հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ Հայաստանի բնապահպանական խնդիրներին նվիրված համերգ-հանրահավաք է լինելու: Գաղափարի հեղինակը Թեղուտի պաշտպանության խումբն է: Բնապահպան-ակտիվիստները համերգ-հանրահավաքի անցկացման մասին արդեն իրազեկել են Երեւանի քաղաքապետարանին եւ բանավոր համաձայնություն ստացել:  Մեր տեղեկություններով՝ այն տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, ժամը 17-ին, ամենայն հավանականությամբ՝ Կասկադի տարածքում: