Ադրբեջանցիները փորձում են կասեցնել հայկական ֆիլմի հեռարձակումը

Ադրբեջանցիները փորձում են կասեցնել հայկական ֆիլմի հեռարձակումը
Ամերիկայի Միացյալ Նահանգների ադրբեջանական համայնքը գրավոր դիմել է ամերիկյան PBS հեռուստաընկերությանը` դեմ արտահայտվելով «Մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմի ցուցադրությանը: Հայազգի ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի նկարահանած Ֆիլմի հեռարձակումը նախատեսված է հոկտեմբերի 24-ին: ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքի կարծիքով, Արցախի ազատագրման մասին պատմող այս վավերագրական ֆիլմն աղճատված տեղեկատվություն է պարունակում ղարաբաղյան հակամարտության մասին:



«Այս ֆիլմի ցուցադրությունն անարգանք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում մահացած 30 հազար մարդկանց նկատմամբ»,- գրել են ադրբեջանցիները հեռուստաընկերությանն ուղղված նամակում: Նշենք, որ «Մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմը 2007 թվականին միջազգային «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում առաջին մրցանակի էր արժանացել որպես լավագույն վավերագրական ֆիլմ: